կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Պահեստազորի սպաների թոշակների վճարման խնդիրը դուրս է ՊԲ տիրույթից. պարզաբանում

Պահեստազորի սպաների թոշակների վճարման խնդիրը դուրս է ՊԲ տիրույթից. պարզաբանում

«Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ կողմից զինվորական թոշակների վերաբերյալ ֆեյսբուքյան էջում արված հրապարակման առթիվ ՊԲ-ն պարզաբանում է տարածել:

ՊԲ-ի հրապարակած պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.
 
«Անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը.
 
Նման խնդիր իրոք առկա է, սակայն դրա լուծումը դուրս է ՊԲ տիրույթից:
 
Համապատասխան հայտերը սահմանված ժամկետներում ՊԲ կողմից ներկայացվել են կենսաթոշակների հատկացումը ապահովող ստորաբաժանումներ:
 
Խնդիրը գտնվում է ՊԲ հրամանատարության ամենօրյա ուշադրության կենտրոնում և, ինչպես խոստացվել է, կլուծվի ամենասեղմ ժամկետներում:
 
Ինչ վերաբերվում է ՊԲ ֆինանսական բաժնի պետի անձնական կյանքի վերաբերյալ  «տեղեկություններին» ու անհարկի որակումներին, փաստում ենք, որ վերջին անգամ ԱՄՆ-ում եղել է 2019թ.-ին»:
 
Նշենք, որ «Արցախի պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն հայտարարություն էր տարածել, որ մինչ այսօր չեն ստացել իրենց հասանելիք թոշակները:

  • Կիսվել: