երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
«Պադվալում ենք, լավ կացեք». Ադրբեջանի օդուժի և հրթիռահրետանային հարվածները Ստեփանակերտի ուղղությամբ չեն դադարում

«Պադվալում ենք, լավ կացեք». Ադրբեջանի օդուժի և հրթիռահրետանային հարվածները Ստեփանակերտի ուղղությամբ չեն դադարում

Ողջ գիշեր Ստեփանակերտը եղել է Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների հրետակոծության տակ: Մարդիկ գիշերն անցկացրել են նկուղներում:

Տեսանյութում երեւում է, որ Ստեփանակերտի բնակիչներից մեկը նկուղից հայտնում է. «Մեր թաղում ենք, պադվալում, լավ կացեք»:

Լսվում են հրետակոծության ձայներ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ Արցախի ՊԲ-ի, մարտերը շփման գծի երկայնքով տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են:

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր զինատեսակներից կրակի ուղեկցմամբ, շարունակում են դիրքային առաջխաղացման գործողությունները՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Պաշտպանության բանակի ստորաբաժանումները պաշտպանողական բնույթի գործողություններով համառ դիմադրություն են ցույց տալիս Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներին` պատճառելով կորուստներ:

  • Կիսվել: