ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ովքեր են պատերազմում զոհված և անհայտ բացակայող անձանց ընտանիքների, հաշմանդամների և անօթևանների բնակարանային ապահովման ծրագրի շահառուներն Արցախում

Ովքեր են պատերազմում զոհված և անհայտ բացակայող անձանց ընտանիքների, հաշմանդամների և անօթևանների բնակարանային ապահովման ծրագրի շահառուներն Արցախում

ԱՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 2-ի N 705-Ն որոշմամբ հաստատված 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված և (կամ) անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագրի շահառուներն են․

զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի՝ բնակարանային ապահովման կարիք ունեցող ընտանիքը․

1-ին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամ ճանաչված՝ բնակարանային ապահովման կարիք ունեցող անձը և նրա ընտանիքը․

ԱՀ բռնազավթված համայնքներում, այդ թվում` Մարտունու շրջանի Ճարտար քաղաքային համայնքի և Թաղավարդ գյուղական համայնքի բռնազավթված հատվածներում և Քաշաթաղի շրջանի Բերձոր, Քարեգահ և Ներքին Սուս համայնքներում 27.09.2020թ. դրությամբ՝

հաշվառված և առնվազն վերջին 3 ամիսներին փաստացի բնակված՝ բնակարանային ապահովման կարիք ունեցող անձը և նրա ընտանիքը․

առնվազն վերջին 3 տարիներին սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակտարածքում փաստացի բնակված՝ բնակարանային ապահովման կարիք ունեցող անձը և նրա ընտանիքը․

27.09.2020թ. դրությամբ ԱՀ-ում հաշվառված և առնվազն վերջին 3 ամիսներին փաստացի բնակված և պատերազմական գործողությունների հետևանքով մահացած կամ անհայտ բացակայող ճանաչված քաղաքացիական անձի՝ բնակարանային ապահովման կարիք ունեցող ընտանիքը․

27.09.2020թ. դրությամբ ԱՀ-ում հաշվառված և առնվազն վերջին 3 ամիսներին փաստացի բնակված և պատերազմական գործողությունների պատճառած ավերածությունների հետևանքով սեփականության իրավունքով բնակտարածք կորցրած՝ բնակարանային ապահովման կարիք ունեցող անձը և նրա ընտանիքը․

շահառու հանդիսացող անձը կամ ընտանիքը, որը Ծրագրի իմաստով չունի բնակարանային ապահովման կարիք, սակայն ունի բնակության համար ոչ պիտանի բնակտարածք։

  • Կիսվել: