կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախում «Օտար լեզու» առարկայից անցկացվել է միասնական քննություն

Արցախում «Օտար լեզու» առարկայից անցկացվել է միասնական քննություն

Այսօր՝ հունիսի 13-ին, Ստեփանակերտի համար 2 և համար 6 դպրոցներում ստեղծված քննական կենտրոններում «Օտար լեզու» առարկայից անց է կացվել միասնական քննություն։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԿԳՄՍ Գնահատման և թեստավորման կենտրոնի ներկայացուցիչ Լուսինե Բարսեղյանն ասել է, որ միասնական քննությանը հայտագրված բոլոր դիմորդները ներկայացել են։

Нет описания.

Нет описания.«Կազմակերպչական բոլոր աշխատանքների ավարտից հետո քննությունը մեկնարկել է սահմանված ժամին՝ 09:30-ին, և ընթանում է ըստ կարգի։ Բողոքներ, խախտումներ կամ դժգոհություններ չեն արձանագրվել։ Դիմորդները քննությունից հետո հնարավորություն կունենան պատճենահանելու ձևաթուղթն ու երկու ժամ հետո ԳԹԿ atc.am կայքի միջոցով ստուգելու պատասխանները»,-նշել է Լ. Բարսեղյանը։

Нет описания.

Նա հավելել է, որ հաջորդ միասնական քննությունը կկայանա հունիսի 16-ին՝ «Մաթեմատիկա» առարկայից։

  • Կիսվել: