ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում՝ կապված և՛ ռազմական իրադրության, և՛ Բերձորի միջանցքի հետ. Արցախի նախագահ

Որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում՝ կապված և՛ ռազմական իրադրության, և՛ Բերձորի միջանցքի հետ. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ քննարկելու Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական դրությունը:

Սադրանք որակելով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ օգոստոսի 1-ից իրականացվող գործողությունները` Արցախի նախագահը նշել է, որ իրավիճակը լիցքաթափելու և խաղաղ հանգուցալուծելու նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջոցով կատարվում են անհրաժեշտ քայլեր:

«Ուստի, դիմում եմ մեր բոլոր հայրենակիցներին՝ խնդրելով պահպանել զսպվածություն և հանգստություն: Կարող ենք արձանագրել, որ այս փուլում որոշակի փոփոխություններ կան իրավիճակի լիցքաթափման հարցում՝ կապված և՛ ռազմական իրադրության, և՛ Բերձորի միջանցքի հետ»,– ասել է նա:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: