չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Որոշ հատվածներում ստեղծվել է կրիտիկական համաճարակային իրավիճակ․ Դավիթ Բաբայան

Որոշ հատվածներում ստեղծվել է կրիտիկական համաճարակային իրավիճակ․ Դավիթ Բաբայան

Քանի որ հակառակորդը հետամուտ չէ իր կողմից դիերը տարհանելուն՝ որոշ հատվածներում ստեղծվել է կրիտիկական համաճարակային իրավիճակ։ Այս  մասին այսօր լչագրողների հետ զրույցում հայտատարեկ ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

«Ադրբեջանական-թուրքական ահաբեկիչների այնքան դիակներ կան, որ այսքան օրում սկսել են…գիտեք, այլ գործընթացներ են սկսվում, սանիտարական լուրջ խնդիր կա»,- ասաց Բաբայանը։

Անդրդադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից կիրառվող ահաբեկչական խմբավորումների անդամների փաստին՝ Բաբայանը նշեց, որ Ադրբեջանում տեղակայված ահաբեկիչների ակտիվ գործողությունները շարունակվում են: Նրանք մի շարք խմբերով ներթափանցում են Ռուսաստանի դաշնության տարածք:

«Ինչպես հայտնի է, Չեչնիայում եւ Վոլգոգրադում դրանք չեզոքացվել էին։ Բայց նման քայլերը այսուհետեւ եւս ձեռնարկելու են: Նույնը եւ Իրանի հետ սահմանին է կատարվում»,-շեշտեց Դավիթ Բաբայանը:

Նշենք, որ այսօր Առողջապահության նախարարությունը ահազանգ էր հնչեցրել, որ մարտադաշտում առանց խնամքի մնացած  դիերը կարող են վրանգավոր վարակների աղբյուր դառանալ։

«Զոհվածների մարմինների դուրս բերումը, հուղարկավորության կամ փոխանակման համար նախապայմանների բացակայությունը նպաստում է, որ առանց խնամքի մնացած դիակները դառնան վարակիչ հիվանդություններ փոխանցող կամ բնական պահոց հանդիսացող միջատների և վայրի կենդանիների սնվելու և բազմանալու բարենպաստ միջավայր, իսկ վարակիչ, այդ թվում հատուկ վտանգավոր, հիվանդությունների հարուցիչները կարող են երկարատև կենսունակ մնալ շրջակա միջավայրում, ինչը ստեղծում է բռնկումների և համաճարակների առաջացման բոլոր նախադրյալները»,- նշվում է ԱՆ հայտարարության մեջ։

  • Կիսվել: