շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Որոնողական աշխատանքները կմեկնարկեն վաղը. Արցախի ԱԻՊԾ

Որոնողական աշխատանքները կմեկնարկեն վաղը. Արցախի ԱԻՊԾ

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների կամ մասունքների որոնողական աշխատանքներ իրականացնելու համար՝ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերն անցած շաբաթ ելք չեն կատարել: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից՝ ամփոփելով շաբաթը:

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ որոնողական աշխատանքները կմեկնարկեն վաղը:

2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսած Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում՝ մինչ օրս, հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1686 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

  • Կիսվել: