ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ողջ օրվա ընթացքում հյուսիսից ծայր հարավ մարտերը շարունակվել են․ ՊՆ ներկայացուցիչը մանրամասներ հայտնեց

Ողջ օրվա ընթացքում հյուսիսից ծայր հարավ մարտերը շարունակվել են․ ՊՆ ներկայացուցիչը մանրամասներ հայտնեց

Այսօր ռազաճակակտի ողջ երկայնքով շարունակվել  են մարտական գործողությունները՝ հյուսիսից մինչև ծայր հարավ։ Այս մասին այսօր ճեպազրույցում հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն  Հովհաննիսյանը։

"Հյուսիսային ուղղությամ վաղ առավոտից որոշակի մարտական գործողություններ են ծավալվել, որոնք իրենց ինտենսիվությամբ զիջում են Հարավային ուղղությամբ ընթացող մարտերին։ Օրվա ընթացքում Հադրութից հյուսիս, մարտունիից հարավ մի քանի գյուղերում՝ այդ թվում և Ավետարանոց գյուղի հարակից անտառներում երևացել են դիվերսիոն խմբեր։ Այլ գյուղերի հատվածներում շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնողական և ոչնչացման աշխատանքները; Այս պահին էլ դրանք ընթանում են",- ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ որպես կանոն դիերսիոն խմբերը մարտերի չեն բռնվում, խուսափում են և աշխատում են փախչել այն վայրերից, որտեղ հայտնվում են մեր զինված ուժերի մարտիկները։

Ինչ վերաբերվում է հարավային ուղղությամբ ընթացող մարտերին՝ ՊՆ ներկայացուցիչն ասաց, որ ողջ օրվա ընթացքում, դեպի հյուսիս և դեպի արևմուտք՝ Սանասարի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է տասնյակ գրոհներ և հարձակումներ տարբեր ուղղություններով։

"Ինտենսիվ մարտական գործողություննները ողջ օրվա ընթացքում շարունակվել են և այս պահին էլ ընթանում են ծանր մարտեր",- հայտնեց նա։

 

  • Կիսվել: