հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ոչ պաշտոնական տվյալներով 76471 քվեաթերթիկներից մշակվել է 60061` առաջատարը Արայիկ Հարությունյանն է

Ոչ պաշտոնական տվյալներով 76471 քվեաթերթիկներից մշակվել է 60061` առաջատարը Արայիկ Հարությունյանն է

Ոչ պաշտոնական տվյալներով 76471 քվեաթերթիկներից մշակվել է 60061` առաջատարը «Ազատ Հայրենիք - ՔԴՄ» դաշինքի առաջնորդ Արայիկ Հարությունյանն է 56.3% ձայներով: Երկրորդ տեղում է արտգործ Նախարար Մասիս Մայիլյան 27.8%բ ձայներով, նրան հաջորդում է Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը - 14.9%: Ճարտարում Արայիկ Հարությունյանը հավաքել է – 1210 ձայն, Մասիս Մայիլյանը – 470, Վիտալի Բալասանյանը – 155: Հադրութում Արայիկ Հարությունյանը հավաքել է 782 ձայն, Մասիս Մայիլյան – 367, Վիտալի Բալասանյան,– 193:

Նշենք, որ Հադրութի քաղաքապետը Մայիլյանի դաշնակիցն է, որ ընտրարշավի ամբողջ ընթացքում հակաքարոզչություն էր տանում Արայիկ Հարությունյանի դեմ: Ի դեպ ծնունդով Հադրութից է նաև նախագահի թեկնածու Վահան Բադասյանը:

Հիշեցնենք, որ արդեն կան Ասկերանի տվյալները, որը ի դեպ Վիտալի Բալասանյանի ծննդավայրն է: Այստեղ Արայիկ Հարությունյանը հավաքել է 575 ձայն, Վիտալի Բալասանյանը – 452, արտգործ նախարար Մասիս Մայիլյան -162:

InfoPort-ին հայնտնի են դարձել նաև Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղի տվյալները: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` Արայիկ Հարությունյան – 186 ձայն, Մասիս Մայիլյան - 93, Բալասանյան - 46 , ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյան - 8, «Դաշնակցության» թեկնածու Դավիթ Իշխանյան - 4, Վահան Բադասյան – 1: Նշենք, որ մասնակցությունը կազմել է 72,7 %:

  • Կիսվել: