երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Ոչ մի ագրեսիվ հայտարարություն չի օգնի կարգավորել ԼՂ հակամարտությունը. Զախորովա

Ոչ մի ագրեսիվ հայտարարություն չի օգնի կարգավորել ԼՂ հակամարտությունը. Զախորովա

Ագրեսիվ հռետորաբանությունը չի օգնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Անհրաժեշտ է ձեռնարկել կոնկրետ քայլեր, որոնք ուղղված կլինեն տարածաշրջանում լարվածության թուլացմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

 

«Որևէ ագրեսիվ հայտարարություն երբեք չի հանգեցնի փնտրվող արդյունքի, եթե իսկապես մենք ցանկանում ենք հասնել Լեռնային Ղարաբաղում լարվածության թուլացմանը»,-ասել է նա:

Զախարովային խոսքերով, հակամարտության հաջող կարգավորման համար պետք է նախապատվությունը տալ կոնկրետ գործողություններին, ոչ թե՝ թշնամական հռետորաբանությանը:

«Եթե ագրեսիվ հայտարարությունները կարողանային լուծել հակամարտությունը, հավանաբար, ամեն ինչ ավելի հեշտ կլիներ, խնդիրներ չէին լինի: Սակայն հարցն այն է, որ դրանք ոչ միայն չեն նպաստում խնդրի լուծմանը, այլ նաև ավելի են խորացնում իրավիճակը»,-հավելել է նա:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: