ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ո՞վ պիտի պատասխան տա Գյանջալիեւին որպես «Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի» միջազգայնորեն լեգիտիմացնելու քայլերի համար․ Աթանեսյանի հարցադրումները Մայիլյանին

Ո՞վ պիտի պատասխան տա Գյանջալիեւին որպես «Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի» միջազգայնորեն լեգիտիմացնելու քայլերի համար․ Աթանեսյանի հարցադրումները Մայիլյանին

Քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը մի շարք հարցադրումներով է հանդես եկել ուղղված Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին։

Աթանեսյանը մասնավորապես գրում է․ «2018թ. դեկտեմբերի 20-ին հստակ կանխատեսել եմ, որ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար» նշանակելով պրոֆեսիոնալ դիվանագետ Թուրալ Գյանջալիեւին, Իլհամ Ալիեւն ապագա բանակցություններում նրան ներգրավելու հող է նախապատրաստում:

Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի աջակիցները տարփողում են նրա դիվանագիտական տաղանդն ու արտգործնախարարի պաշտոնում ձեռքբերումները: Գյանջալիեւի հետ կապված իրավիճակն, ընդհակառակը, փաստում է, որ մեր ԱԳՆ-ն Մասիս Մայիլյանի գլխավորությամբ չի կարողացել ճիշտ գնահատել իրավիճակը, համապատասխան մշակումներ չի արել եւ ոչ մի քայլ չի ձեռնարկել՝ կանխելու Գյանջալիեւին որպես «Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչի» միջազգայնորեն լեգիտիմացնելու քայլերը:

Այսօր արդեն Գյանջալիեւի հետ հանդիպել է Բաքվում Մեծ Բրիտանիայի դեսպանը եւ քննարկել ԼՂ կարգավորման եւ դրանում «ադրբեջանական համայնքի» դերակատարության հետ կապված հարցեր:

Մինչ այդ նման հանդիպումներ ունեցել են ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները:

Այս ձախավեր արտաքին քաղաքականության համար ո՞վ պիտի պատասխան տա:
Հ. Գ. Զարգացումները կանխատեսած հոդվածս՝ այս հղումով
https://hraparak.am/post/1359368709?fbclid=IwAR1TSCjE3n9qykFip8X4Z0-d3L0o81Xtf8gZRB9ubcefI4_UY15N49iyynI»։

  • Կիսվել: