կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհուրդը դատապարտել է ՀՀ տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունները և արցախահայության նկատմամբ իրականացված էթնիկ զտումը

Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհուրդը դատապարտել է ՀՀ տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունները և արցախահայության նկատմամբ իրականացված էթնիկ զտումը

Փետրվարի 1-ին, Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհուրդի նախագահ Քզավիե Բերտրանի հրավերով, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը մասնակցեցին Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհուրդի 2024թ․ առաջին լիագումար նիստին, որի ընթացքում նախագահ Բերտրանը և խորհրդի անդամները վերահաստատեցին իրենց լիակատար համերաշխությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ՝ դատապարտելով Հայաստանի տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունները և արցախահայության նկատմամբ իրականացված էթնիկ զտումը։

Ռեգիոնի խորհուրդը նաև միաձայն աջակցություն հայտնեց ս․թ․ հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևին, որով վերջինս դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա իրականացված ռազմական հարձակումը և պահանջում է երաշխավորել հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրավունքի իրացումը։

Ստորև ներկայացվում է դեսպան Տոլմաջյանի ելույթը Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի լիագումար նիստին։

  • Կիսվել: