երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նվիրումը` անմահություն... Գուրգեն Հայրապետյան

Նվիրումը` անմահություն... Գուրգեն Հայրապետյան

2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած զավթողական պատերազմում հայրենիքի պաշտպանության զոհասեղանին իրենց կյանքն են դրել բազմաթիվ նվիրյալներ:

Նրանցից է կրտսեր սերժանտ Գուրգեն Հայրապետյանը: Գուրգեն Էդվարդի Հայրապետյանը ծնվել է 1988թ. օգոստոսի 1-ին, ԱՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում։

Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։

Բնութագրությունը հասանալի չէ

«2006-2008թթ. Գուրգենը պարտադիր ժամկետային զինծառայության է անցել 2-րդ պաշտպանական շրջանում։ 2016թ. մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին: 2019թ. հունիսի 3-ին ամուսինս պայմանագրային զինծառայության է անցել Ասկերանի զորամասում՝ որպես հրետանավոր։ 2020թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան, լսելով պայթյունի ձայները, առանց մեկ վայրկյան մտածելու մեկնեց առաջնագիծ՝ հայրենիքի պաշտպանության համար մարտնչելու թշնամու դեմ։ Եվ պատերազմի առաջին օրն էլ անմահացավ` թշնամու անօդաչու սարքի հարվածից։ Հերոսս 32 տարեկան էր. ճակատագիրը նրա համար նախատեսել է անմահության ճանապարհը։ Պատերազմը արցունքներ է թողնում ժպիտների վրա, որովհետև մահացել են դեռ չապրած կյանքեր։ Իմ կարծիքով` միայն անցյալն է դառնում հիշողություն, իսկ Գուրգենս միշտ կա իմ սրտում, իմ կյանքում, ես ապրում եմ նրանով ու այդպես կլինի միշտ։ Նա շատ բարի, հոգատար ու նվիրված էր` թե ընտանիքում և թե շրջապատում։ Ամուսինս ինձ այնքան սեր ու ջերմություն է տվել, որ ես պարտավոր եմ իմ ամբողջ կյանքում հոգով միշտ նրա հետ լինել»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է հայրենիքի նվիրյալ Գուրգենի այրին` Գայանեն:

Բնութագրությունը հասանալի չէ

Գուրգեն Էդվարդի Հայրապետյանը ցուցաբերած արիության ու խիզախության համար հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: