ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Նվիրումը՝ անմահություն...Գառնիկ Անտոնյան

Նվիրումը՝ անմահություն...Գառնիկ Անտոնյան

Արցախյան 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի պաշտպանության իրենց կյանքը զոհաբերեցին բազում հայորդիներ: Նրանցից է Գառնիկ Անտոնյանը:

Գառնիկ Արմենի Անտոնյանը ծնվել է 2000 թվականի հոկտեմբերի 19-ին, Հայաստանի Հանապետության մայրաքաղաք Երևանում: Սովորել և ավարտել է Երևանի թիվ 136 դպրոցը, ապա ընդւնվել Երևանի Զարդարվեստի պետական ուսումնարանը:
 
2020 թվականի հունվարի 29-ին զորակոչվել է ԱՀ Պաշտպանության բանակի Մարտունու 3-րդ զորամաս, եղել մարտական դիրքի ավագ: Բարեխիղճ ծառայության համար ստացել է կրտսեր սերժանտի կոչում: Երբ սկսվեց 2020 թվականի չարաբաստիկ պատերազմը, հերոսն առաջին իսկ օրվանից խիզախորեն լծվեց հայրենիքի պաշտպանության սուրբ գործին:Բնութագրությունը հասանալի չէ
«Որդիս թշնամու դեմ պայքար է մղել Մարտունիում, Ջաբրայիլում և Հադրութում: Պատերազմի թեժ օրերին իրականացրել է իր վաշտի հրամանատարությունը և ղեկավարել անձնակազմի գործողությունները, ինչի շնորհիվ կարողացել են բազմիցս խուսափել շրջափակումից: Հադրութի շրջանում իրենց վաշտը ոչնչացրել է թշնամու մի քանի տասնյակ հատուկ ջոկատայինների՝ ապահովելով հայ կամավորական ջոկատների և ոստիկանական զորքերի անվտանգ դուրսբերումն այդ տարածքներից, որից հետո երեք օր հերոսական կռիվներ են տվել Հադրութի անտառներում և գրեթե առանց կորուստների դուրս եկել իրավիճակից: Հոկտեմբերի 23-ից նրա հրամանատարությամբ կռվող դասակը պաշտպանել է Մարտունի քաղաքի բարձունքները՝ կանխելով թշնամու ներթափանցումը Մարտունի քաղաք՝ «Ոչ մի թիզ հող թշնամուն» սկզբունքով»,-պատմել է հերոսի մայրը՝ տիկին Սուսաննան: Գառնիկ Անտոնյանն ու իր վաշտի 16 զինվորները հերոսաբար նահատակվել են նոյեմբերի 1-ին` թշնամու ավիացիայի հարվածներից:
 
Սակայն նրան այդպես էլ չի հաջողվել գրավել Մարտունի քաղաքն ու հերոսների արյան գնով պահած բարձունքները: ԱՀ նախագահի հրամանագրով` Գառնիկ Անտոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», իսկ ՀՀ նախագահի հրամանագրով՝ «Արիություն» մեդալներով:

  • Կիսվել: