երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նվիրումը` անմահություն... Արթուր Առստամյան

Նվիրումը` անմահություն... Արթուր Առստամյան

Արցախյան 44-օրյա պատերազմը խլեց հազարավոր նվիրյալների կյանքեր։ Նրանք անմահացան հող հայրենին պաշտպանելիս: 19-ամյա Արթուր Առստամյանն այդ նվիրյալներից է:

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արթուրի քույրը՝ Աննա Առստամյանը, կարոտով, բայց նաև մեծ հպարտությամբ է պատմում եղբոր մասին:

«Արթուրը ծնվել է 2001թվականի հուլիսի 15-ին, Արցախի Ճարտար քաղաքում։ 2007թ.-ից սովորել է Ճարտարի Ազատամարտիկների անվան թիվ 1 դպրոցում։ 2016թ., ավարտելով 9-րդ դասարանը, ընդունվել էր Շուշիի «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարան, իսկ 2020թ. հունվարի 27-ից նա արդեն հայրենիքի զինվոր էր և «Ես եմ» ծրագրով ծառայության էր անցել Մարտունու 3-րդ պաշտպանական շրջանում: Բնավորությամբ համբերատար էր, հավասարակշռված, կարեկցող ու հարգալից բոլորի նկատմամբ: Չարաբաստիկ պատերազմը խլեց մեզնից եղբորս, նրա բազում գեղեցիկ երազանքները խորտակվեցին միանգամից»,- անկեղծանում է քույրը։

Մեր զրուցակցի խոսքով` Հոկտեմբերի 11-ին 3-րդ պաշտպանական շրջանի 7-րդ վաշտը՝ 73 հոգով, տեղափոխվել է Հադրութ` կանխելու թշնամու առաջխաղացումը։ Հադրութում անմիջապես մարտի են բռնվել թշնամու հետ, հենց այդտեղ 73-ն էլ անմահացել են։ Հերոսի աճյունը ընտանիքին է հանձնվել միայն 2021 թվականի հունվարի 9-ին` երկարատև որոնողական աշխատանքներից հետո։ Արթուր Առստամյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական խաչ» մեդալներով։

Բնութագրությունը հասանալի չէ

 

  • Կիսվել: