կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Նվիրումը` անմահություն... Արսեն Արզումանյան

Նվիրումը` անմահություն... Արսեն Արզումանյան

2020թ. Ադրբեջանի սանձազերծած զավթողական պատերազմում հայրենիքի պաշտպանության զոհասեղանին իրենց մատաղ կյանքն են դրել բազմաթիվ նվիրյալներ:

 Նրանցից է լեյտենանտ Արսեն Արզումանյանը: Արսեն Արամի Արզումանյանը ծնվել է 1996 թվականի սեպտեմբերի 4-ին, Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է Ասկերանի շրջանի Իվանյան գյուղի միջնակարգ դպրոցը: 2013-2020 թթ. սովորել է Մեսրոպ Մաշտոց համալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետում:
 
«2014-2016 թթ. պարտադիր զինվորական ծառայություն է անցել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում: 2017 թվականից ծառայել է ԱՀ ԱԱԾ-ում: 2020թ. չարաբասիկ պատերազմի առաջին իսկ օրերից Արսենը կցվել է հայրենիքի պաշտպանության գործին, կռվել է Եղնիկներում, Ջրականում, Հադրութում: Զոհվել է նոյեմբերի 3-ին, Սղնախ գյուղի մարտերում: Հայրենիքի պաշտպանության գործում իր առջև դրված մարտական խնդիրները գերազանց կատարելու համար պարգևատրվել է մի շարք մեդալներով։ Նա միշտ եղել է, կա ու կմնա իմ հուշերում։ Մենք բոլորս պարտական ենք մեր սրբացած նահատակներին, ովքեր իրենց արյան գնով պահեցին մեր հողը», - «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է հայրենիքի նվիրյալ Արսենի ընտրյալը՝ Լիան:
 
Արսեն Արամի Արզումանյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Մարտական ծառայություն» մեդալներով:
 
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: