կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Նրանք ուզում են, որ մենք մեռնենք փողոցներում». Լեռնային Ղարաբաղի շրջափակումից ներս. The Guardian-ի անդրադարձը

«Նրանք ուզում են, որ մենք մեռնենք փողոցներում». Լեռնային Ղարաբաղի շրջափակումից ներս. The Guardian-ի անդրադարձը

՛՛Նրանք ուզում են, որ մենք փողոցներում մահանանք․ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կարծում են, որ Ադրբեջանի ծրագիրը հստակ է՝ սովի միջոցով տանջանքների արդյունքում ենթարկեցնել իրենց՛՛։ Այս մասին գրել է անգլիական The Guardian-ը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին:

՛՛Լեռնային Ղարաբաղն այժմ սուր պակասություն է զգում։ Սնունդը քիչ է։ Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ բացակայում են նաև առաջին անհրաժեշտության դեղամիջոցները, հիգիենայի միջոցները և մանկական կաթնախառնուրդը: Սուպերմարկետները դատարկ են, հասարակական ավտոբուսների ծառայությունները դադարեցվել են վառելիքի պակասի պատճառով. քաղաքի պիկ ժամն այլևս չկա: Շատ թաղամասեր զրկված են ջրից և էլեկտրականությունից»,-ասված է հոդվածում:

The Guardian-ը նաև նշել է, որ ԱՀ բնակիչներն ասում են, թե Բաքվի ծրագիրը հստակ է՝ ստիպել իրենց սովի մատնվել, որպեսզի եթե ճանապարհը վերաբացվի, նրանք հեռանան:

Պարբերականը գրում է՝ չնայած որոշակի դիվանագիտական առաջընթացին՝ Ադրբեջանը մինչ այժմ չի լսում միջազգային խնդրանքները և Ղարաբաղի շուրջ հակամարտությունը դիտարկում է որպես ներքին խնդիր։

 

  • Կիսվել: