հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Նպատակ են հետապնդում հումանիտար հրադադարի խախտման պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա. ՊՆ

Նպատակ են հետապնդում հումանիտար հրադադարի խախտման պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա. ՊՆ

Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի ԶՈՒ-ն Հադրութի և Ջաբրայիլի ուղղություններով հարձակման փորձ է արել և կրակի տակ առել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում դիերը հավաքող բացահայտ տարբերակիչ նշաններ ունեցող և սպիտակ դրոշը պարզած սանիտարական մեքենան, անհիմն են և նպատակ են հետապնդում հումանիտար հրադադարի խախտման պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա։

Հոկտեմբերի 10-ին ԱԳ նախարարների մակարդակով ընդունված համատեղ հայտարարությունում հստակ նշված է, որ Արցախի և Ադրբեջանի միջև ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակումը պետք է իրականացվի Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն, ինչը այս պահի դրությամբ տեղի չի ունենում ադրբեջանական զինուժի կողմից շարունակաբար վարվող մարտական գործողությունների պատճառով:

Ադրբեջանական կողմի մեղադրանքները դիտարկում ենք որպես պարզունակ սադրանք և հրավիրում շահագրգիռ կողմերի ուշադրությունն այս փաստի վրա։

 

  • Կիսվել: