հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Նոր զբոսայգի եւ ամֆիթատրոն՝ Կովսական քաղաքում

Նոր զբոսայգի եւ ամֆիթատրոն՝ Կովսական քաղաքում

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում զբոսայգի և ամֆիթատրոն (բեմահարթակ) կկառուցվեն:

Այս մասին  տեղեկացրել են «Թուֆենկյան» հիմնադրամից:
 
Անցյալ տարվա ամռանը՝ «Թուֆենկյան» հիմնադրամի կառուցած մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությանը, Կովսականի քաղաքապետարանի և «Թուֆենկյան» հիմնադրամի միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն՝ նոր ծրագիր սկսելու մասին:
 
Շինարարությունը արդեն մեկնարկել է, տարածքում կատարվում են հողային աշխատանքներ: Զբոսայգու բացումը նախատեսվում է ամռան սկզբին:

  • Կիսվել: