շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նոր վերադարձանք Մեծ Շեն և Հին Շեն գյուղերից. պատգամավորը մանրամասներ է հայտնում

Նոր վերադարձանք Մեծ Շեն և Հին Շեն գյուղերից. պատգամավորը մանրամասներ է հայտնում

ՀՀ ԱԺ իմքայլական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը հայտնել է, որ Շիրակի մարզից մեկնած և շրջափակման մեջ հայտնված կամավորների 72 հոգանոց խումբը ճանապարհվել է դեպի տուն:

«Ես և Նազելի Բաղդասարյանը նոր վերադարձանք Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերից։ Այնտեղ ամեն ինչ նորալ է, ճանապարհները բաց են, խաղաղապահներն էլ՝ իրենց տեղում։

Շիրակի մարզի 72 հոգանոց խումբը ճանապարհվեց դեպի տուն։ Ամեն ինչ կարգին է, և հերթափոխն էլ հավուր պատշաճի կազմակերպված էր։ Բոլորին տեսել ենք, բոլորն էլ լավ էին և ժամերի ընթացքում կլինեն մարզում։

Խնդրում եմ ուշադիր լինեք տեղեկատվության տարածման հարցում»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավորը:

  • Կիսվել: