հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նոր որոշում՝ Արցախ մուտք գործող տրանսպորտային միջոցների համար

Նոր որոշում՝ Արցախ մուտք գործող տրանսպորտային միջոցների համար

ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է որոշում, որով փոփոխություններ են կատարվել ապրիլի 13-ի N1 որոշման մեջ: Արցախի Հանրապետություն մուտք գործող՝ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդի և ուղեկցողի, գյուղատնտեսական կամ այգեգործական աշխատանքներ իրականացնող անձանց համար, նոր որոշման համաձայն, արվում են բացառություններ՝ կապված թեստավորման կարգի հետ:

Նրանք այսօրվանից հսկիչ անցագրային կետերում առողջապահության նախարարության աշխատակիցներին պետք է ներկայացնեն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) թեստի դեպքում՝ տասը օրից ոչ ավելի վաղեմության, իսկ արագ թեստի դեպքում՝ յոթ օրից ոչ ավելի վաղեմության COVID-19 թեստի պատասխանը:

  • Կիսվել: