շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը հայտարարել է՝ թույլ չի տա, որ չարը հաղթի․ Մասիս Մայիլյան

Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը հայտարարել է՝ թույլ չի տա, որ չարը հաղթի․ Մասիս Մայիլյան

Արցախի ԱԳՆ Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան գրառում է արել․
 
«Շնորհակալական նամակ եմ հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավոր, Արցախի լավ բարեկամ Հյու ՄքԴերմոթին՝ երախտագիտություն հայտնելով նահանգի խորհրդարանում Արցախին սատարող բանաձևի ընդունման գործում ունեցած մեծ ներդրման համար։
 
Նամակում, մասնավորապես, նշված է, որ Նոր Հարավային Ուելսի խորհրդարանը ոտքի է կանգնել հանուն ժողովրդավարության, հանուն մարդու իրավունքների և Արցախի բնիկ հայ բնակչության՝ իրենց ապագան որոշելու անքակտելի իրավունքի պաշտպանության՝ աներկբա կերպով հայտարարելով, որ թույլ չի տա, որ չարը հաղթի»,- գրել է Արցախի արտգործնախարարը:

  • Կիսվել: