հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նոր բնակավայրերի կառուցումը չի նշանակում, թե ԱՀ իշխանությունները հրաժարվում են տարածքային ամբողջականության վերականգնման պահանջից. Հարությունյան

Նոր բնակավայրերի կառուցումը չի նշանակում, թե ԱՀ իշխանությունները հրաժարվում են տարածքային ամբողջականության վերականգնման պահանջից. Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 23-ին ընդունել է Հադրութի շրջանի վարչակազմի ներկայացուցիչներին և մի խումբ համայնքների ղեկավարների:

Քննարկվել են 2020 թվականի Արցախի դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով բռնի տեղահանված, ԱՀ և ՀՀ տարբեր բնակավայրերում ժամանակավոր ապաստանած բնակչության խնդիրները, նրանց համար ԱՀ տարածքում նոր բնակավայրերի շինարարության ընթացքը, ինչպես նաև հարակից այլ հարցեր:

Նախագահը ներկայացրել է 2022 թվականի պետական բյուջեով այդ ուղղությամբ նախատեսվող միջոցառումները, սոցիալական աջակցության ծրագրերը և նշել, որ դրանց զուգահեռ կյանքի են կոչվելու նաև զարգացման ծրագրեր:

«Բռնի տեղահանվածների համար նոր բնակավայրերի կառուցումը չի նշանակում, թե ԱՀ իշխանությունները հրաժարվում են տարածքային ամբողջականության վերականգնման պահանջից: Այն մնում է ԱՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը»,- ասել է Ա. Հարությունյանը:

 

 

  • Կիսվել: