երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ննգիում վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ են իրականացվում

Ննգիում վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ են իրականացվում

Մարտունու շրջանի Ննգի համայնքում իրականացվում են վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է համայնքի ղեկավար Զարմիկ Քամալյանը:

44-օրյա պատերազմի պատճառով ՆՆգի համայնքը կրել է մի շարք վնասներ. շուրջ 44 տուն տարբեր աստիճանների վնասներ է կրել, որից մեկը լրիվությամբ այրվել է. հիմքից պետք է կառուցել:

«Այս պահի դրությամբ տների մոտ 80 տոկոսը վերականգնվել է: Մայրուղուց նոր թաղամաս տանող ճանապարհի մոտ 570մ հատվածը սալապատված է: Շրջվարչակազմի աջակցությամբ ներքևի թաղամասում մոտ 800մ հատվածում իրականացվել են փոսային լցումների և հողային հարթեցման աշխատանքներ: Գերեզման տանող ճանապարհի 1.5կմ հատվածում իրականացվել են հողային հարթեցման աշխատանքներ և նախապատրաստվել խճապատման համար: Ասֆալտից դեպի եկեղեցի տանող գյուղամիջյան մոտ 2.3կմ ճանապարհի վրա ևս կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ»,- նշել է Զ. Քամալյանը: Նրա խոսքով՝ Այս պահի դրությամբ համայնքը ոռոգման ջրի խնդիր ունի: Այս խնդրի լուծման շուրջ ևս աշխատանքներ են իրականացվում: «Եթե ջուրը միայն կենցաղային նպատակներով օգտագործենք, ապա կհերիքի, բայց այս շրջանում ոռոգման ջրի խնդիր ունենք. ժամանակացույցով են ջուր ստանում՝ առավոտյան ժամը 9:00-ից 13:00-ը: : Ստեփանակերտից Մարտունի տանող գլխավոր ճանապարհից դեպի Ննգիի նոր թաղամաս ընկած 1.5կմ ճանապարհահատվածում ջրագիծ է կառուցվել: Շատ շուտով այս խնդրին ևս լուծում կտանք»,- հավելել է համայնքապետը:

  • Կիսվել: