երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նկուղային հարկերը սարքին ու մաքուր պահելը ոչ թե պատերազմի պատրաստվել է նշանակում, այլ ամեն տարվա պլանային միջոցառում. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Նկուղային հարկերը սարքին ու մաքուր պահելը ոչ թե պատերազմի պատրաստվել է նշանակում, այլ ամեն տարվա պլանային միջոցառում. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ

Նկուղային հարկերը սարքին ու մաքուր պահելը ոչ թե պատերազմի պատրաստվել է նշանակում, այլ ամեն տարվա պլանային միջոցառում։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

՛՛ԱԻ պետական ծառայության Ստեփանակերտ քաղաքային բաժինը և Ստեփանակերտի քաղաքապետարանն ըստ հասցեների համատեղ իրականացնում են նկուղների վերանորոգման և մաքրման աշխատանքներ։

Քաղպաշտպանության պլանային միջոցառումների շրջանակում ստուգումներ են կատարվում քաղաքի բոլոր շենք-շինությունների ներքնահարկերում, գրանցում թերությունները և ներկայացնում քաղաքապետարանի համապատասխան բաժիններին, որոնք շտկվում են իրենց ենթակայության տակ գտնվող ծառայությունների միջոցով՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: