երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արցախում «Nissan»-ը բախվել է «ԳԱԶԵԼ» -ին․ կան տուժածներ

Արցախում «Nissan»-ը բախվել է «ԳԱԶԵԼ» -ին․ կան տուժածներ

Հուլիսի 31-ին` ժամը 12:50-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդել են, որ Կաղարծի գյուղի մոտակայքում «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենային։  

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
 
«Անմիջապես դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ պատահարի հետևանքով «Գազել» ավտոմեքենայի վարորդ`Մարտունի քաղաքի 53-ամյա բնակիչ Հ. Մ.-ն «Nisan» ավտոմեքենայի վարորդ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի Ն.Բ.- ն (ծնված 1978թ.), և վերջինիս ուղևորներ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ Մ.Բ.-ն (ծնված 1949թ.), Ս. Բ.-ն (ծնված 1956թ.), Յ.Մ.-ն (ծնված 2001թ.) և Գ. Հ.-ն տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
 
Ըստ բժիշկներից ստացված նախնական տեղեկության` Մ.Բ.-ի և Ս.Բ.-ի վիճակը ծանր է։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը», - ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: