երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Նիկոլ Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել Արցախի Անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին. Դավիթ Իշխանյան

Նիկոլ Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել Արցախի Անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին. Դավիթ Իշխանյան

Արցախի ԱԺ նախագահ Դավթ Իշխանյանը հայտարարել է, թե Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին Նիկոլ Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել:

«Երկրի» հարցին ի պատասխան` Արցախի ԱԺ նախագահ ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը հետևյալ պարզաբանումն է ուղարկել.

«Անտեղի շահարկումներից խուսափելու համար և բանսարկություններից ու հերյուրանքներից զերծ մնալու նպատակով ցանկանում եմ տեղեկացնել, որ Ադրբեջանի կողմից իրականացված սույն թվականի սեպտեմբերի 19-ին ռազմական գործողությունների առաջին իսկ պահից ՀՀ վարչապետը տեղյակ է եղել բոլոր գործընթացներից և զարգացումներից: Առավել դրան, զինադադարի գին հանդիսացող Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարությունը քննարկման նյութ է եղել և հայտարարության տեքստային տարբերակին նախօրոք ծանոթ են եղել ՀՀ պատասխանատու շրջանակներ, այդ թվում` անձամբ ՀՀ վարչապետը:

Ցավում եմ, որ ՀՀ-ում խորհրդարանական մեր գործընկերները, հավանաբար տեղյակ չլինելով այս մանրամասնություններին, փորձում են իրենց տեղեկացվածության պակասի հետևանքով մեղավորներ որոնել կամ մեղքեր բարդել այլ պատասխանատու անձանց վրա:

Արցախի իրավիճակն ու ներկա պայմանները թույլ չեն տալիս մեզ ավելի մանրամասնություններ ներկայացնել:

Հուսով ենք, որ հանձնառու ու պատասխանատու կեցվածքի ցուցաբերումը մեր գործընկերներին զերծ կպահի իրականության խեղաթյուրմամբ քաղաքական նեղ շրջանակների շահերը սպասարկելու գայթակղությունից»:

  • Կիսվել: