շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՆԳՆ ԱԻ պետական ծառայության հրշեջ-փրկարարները գործնական պարապմունքներ են կատարել (լուսանկարներ)

ՆԳՆ ԱԻ պետական ծառայության հրշեջ-փրկարարները գործնական պարապմունքներ են կատարել (լուսանկարներ)

Օրվա կարգացուցակի համաձայն իրականացված ուսումնական գործնական պարապմունքների սցենարի համաձայն նախատեսված էր խոշոր հրդեհի ժամանակ իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ և այրվող շինության բարձր հարկերից ավտոսանդուղքի և համապատասխան տեխնիկական միջոցների շնորհիվ տարհանել քաղաքացիներին: Այս մասին հաղորդում է ԱՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը:

Возможно, это изображение (1 человек и на открытом воздухе)

Աղբյուրի փոխանցմամբ՝ հրշեջ-փրկարարները պարապմունքների ընթացքում վերհիշել ու ամրապնդել են մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները՝ իրական արտակարգ պատահարների ժամանակ անհրաժեշտ արդյունքն ապահովելու և մեր քաղաքացիներին հավանական վտանգավոր իրավիճակներում օգնելու համար:

Возможно, это изображение (1 человек и стоит)

««Մարտական բացազատում» թեմայով գործնական պարապմունքի ընթացքում, համապատասխան նորմացույցերի համաձայն հրշեջ-փրկարարները բացազատել են մարտական մեքենան և հրդեհաշիջման համար նախատեսված տեխնիկական միջոցները արագորեն ուղղել պայմանական հրդեհի օջախ: Փորձի փոխանակում, երիտասարդ հրշեջ-փրկարարների պատրաստություն, պայմանական արտակարգ իրավիճակների խաղարկում և վերլուծություն, այս ամենը հրշեջ փրկարարը կատարում է ամենօրյա պատրաստության պլանի համաձայն, գործնական պատրաստությանը զուհագեռ էլ կատարելագործում մասնագիտական գիտելիքները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Возможно, это изображение (2 человека)

Возможно, это изображение (2 человека, люди гуляют, люди стоят и на открытом воздухе)

Возможно, это изображение (1 человек и на открытом воздухе)

 

  • Կիսվել: