կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են Լաչինի միջանցքի հարցը

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են Լաչինի միջանցքի հարցը

ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ներկայացուցիչներ Ջուլիան Սմիթը և Ջաֆար Հուսեյնզադեն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։  

Ինչպես Թվիթերում գրել է Հուսեյնզադեն, մտքեր են փոխանակվել ՆԱՏՕ-Ադրբեջան գործընկերության, միջազգային խաղաղության և անվտանգության մեջ ներդրման, ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային այլ հարցերի վերաբերյալ:

  • Կիսվել: