չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Նախօրեին Հադրութի շրջանից 6 զինծառայողի աճյուն է դուրս բերվել․ ԱԻՊԾ

Նախօրեին Հադրութի շրջանից 6 զինծառայողի աճյուն է դուրս բերվել․ ԱԻՊԾ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնողները նախօրեին 6 զոհված զինծառայողի աճյուն են դուրս բերել Հադրութի շրջանի Թութակ տեղամասից դեպի Խծաբերդ տանող ճանապարհի 5-րդ կիլոմետրից։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեց Արցախի ԱԻՊԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

«Զոհված զինվորների մարմիններն անճաչանելի են, բայց նրանց ինքնությունը պարզ է, որովհետեւ զինվորական գրքույքներ ունեին։ Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութի, Ջաբրայիլի եւ Ասկերանի վերին ենթաշրջանի ուղղությամբ»,- ասաց Թադեւոսյանը՝ հավելելով, որ մինչ օրս հայտնաբերվել է  1194 աճյուն, որոնց մեջ կան նաեւ քաղաքացիական անձանց մարմիններ։
 

  • Կիսվել: