հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Նախնական արդյունքներով՝ Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Արայիկ Հարությունյանը՝ 88% ձայներով

Նախնական արդյունքներով՝ Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Արայիկ Հարությունյանը՝ 88% ձայներով

Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ձայների հաշվարկն արդեն ավարտվել է։

Ինչպես իր ֆեյսբուքյան էջում հայտնում է «Ազատ Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ նախնական տվյալներով կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը հավաքել է ձայների 88% կամ մոտ 39906 ձայն:

Հիշեցնենք, որ առաջին փուլում նա հավաքել էր 36 հազար ձայն։

Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին կողմ են քվերակել 5430 ընտրողներ կամ ընտրողների 12 տոկոսը: Մայիլյանը նախկինում ստացել էր 19306  ձայն:

Նշենք, որ ընտրություններին մասնակցել է 47050 ընտրող կամ 44,9%:

 

 

 

  • Կիսվել: