կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Նախկինում անհնար էր միասնականության մասին խոսելը, իսկ այսօր նախագահը քայլ առաջ արեց բալանսավորելու Արցախի ներքաղաքական դաշտը․ արցախցի ընդդիմադիր ակտիվիստ

Նախկինում անհնար էր միասնականության մասին խոսելը, իսկ այսօր նախագահը քայլ առաջ արեց բալանսավորելու Արցախի ներքաղաքական դաշտը․ արցախցի ընդդիմադիր ակտիվիստ

 Արցախի նախագահի տեսաուղերձում տեղ գտած մեսիջներից ամենաառնցքայինը այն էր, որ նախագահը մեկ անգամ եւս փաստեց, որ Արցախի ժողովուրդը պայքարելու է իր իրավունքների համար եւ, որ բացառված է Արցախի Ադրբեջանի կազմում լինելու հեռանկարը:

Այս մասին InfoPort.am-ի հետ զրույցում նշեց արցախցի ընդդիմադիր ակտիվիստ, «Իմ իրավունքը» շարժման համահիմնադիր Արթուր Օսիպյանը։

«Երկրորդ կարեւոր խնդիրը նա էր, որ նախկինում անհնար էր միասնականության մասին խոսելը, իսկ այսօր նախագահը քայլ առաջ արեց բալանսավորելու Արցախի ներքաղաքական դաշտը»,- ընդգծեց Օսիպյանը։ Ընդհանուր առմամբ Օսիպյանը դրական է գնահատում ԱՀ նախագահի երեկվա ուղերձում տեղ գտած մեսիջները՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ դա չպետք է տպավորություն ստեղծի, որ նա դարձել է իշխանական։

«Ես եղել ու մնալու եմ որպես ընդդիմություն եւ հակակշիռ իշխանություններին»,- շեշտեց նա։ Անդրադառնալով նախագահին կից խորհրդատվական մարմին ստեղծելու նախաձեռնությանը, ինչի մասին Արայիկ Հարությունյանը հայտարարեց իր ուղերձում՝ Օսիպյանը նշեց, որ այդ առաջարկի հեղինակ Տիգրան Պետրոսյանը, ունի բավականին մեծ էլեկտորատ, որը ի վիճակի ցանկացած հարցում իր առանցքային դերը ստանձնել եւ լինել որոշիչ ամենատարբեր հարցերում:

«Սա կծառայի որպես եւս մեկ «ռիչագ» իշխանություններին զսպելու հնարավոր հակաժողովրդական, անօրինական քայլ կատարելուց, այլ կերպ ասած նախաձեռնությունը զսպաշապիկ կլինի իշխանությունների համար, մենք վստահ ենք, որ սա կզսպի իշխանություններին որոշակի կարմիր գծեր հատելու գործում»,- նկատեց նա:

Ի դեպ ընդդիմադիրը գաղտնազերծեց, որ իրականում հանուն արդարության պետք է շեշտվի, որ նման մարմին վաղուց ուզում էր ստեղծել հենց ինքը՝ Արայիկ Հարությունյանը։

  • Կիսվել: