ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների

Նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 4-ին ընդունել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ երկրի ղեկավարը նշել է, որ Կառավարության խնդիրն է կարճ ժամանակահատվածում Արցախի տարբեր հատվածներում լուծել տեղահանված բնակիչների բնակարանային և կենսագործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների ապահովման խնդիրները:
 
Նրա խոսքով՝ իշխանությունների ուշադրության կենտրոնում են ինչպես անշարժ, այնպես էլ շարժական գույքի փոխհատուցման հարցերը, և փուլ առ փուլ դրանց լուծումներ են տրվելու: Նախագահը նաև ընդգծել է, որ առաջիկա օրերին Հադրութի շրջանի բնակչության հետ լիազոր մարմինների կողմից կազմակերպվելու են հանդիպումներ, որոնց ընթացքում ավելի խորությամբ կքննարկվեն օրախնդիր հարցերը և բնակչության ակնկալիքները:
 
Հիշեցնենք, որ այսօր տեղահանված մի խումբ հադրութցիներ ակցիաներ են իրականացրել ՀՀ-ում ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատների առջև

  • Կիսվել: