ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մյուս գերիները մոտակա ժամանակներում ևս կվերադառնան․ Բորիս Ավագյան (տեսանյութ)

Մյուս գերիները մոտակա ժամանակներում ևս կվերադառնան․ Բորիս Ավագյան (տեսանյութ)

ArmDaily.am-ի «Կիզակետ» հաղորդման ժամանակ գնդապետ Բորիս Ավագյանն ասաց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացրել է երրորդ նախագահը իր բազմավեկտոր քաղաքականությամբ։ Մասնավորապես նա նշեց, որ հենց Սերժ Սարգսյանն էր այն նախագահը, ով անկանխատեսելի էր ռազմավարական դաշնակցի համար։

Անդրադառնալով պատերազմին, նա նշեց, որ Հայաստանը, լինելով փոքր պետություն, պայքարել է մի քանի պետությունների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի ու Սիրիայից բերված ահաբեկիչների դեմ՝ նման պայքարի ի վիճակի կարող էր լինել միայն գերտերությունը։

Գնդապետը վստահ է, որ միայն Ռուսաստանն է ի զորու ապահովել Հայաստանի անվտանգությունն ու պաշտպանել մեր շահերը։

Խոսելով Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագիրը չերկարացնելուց, նա ասաց,որ բոլոր այն գեներալները, որոնք պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ ընտրություններից հետո պիտի իրենք հրաժարական տային և հավելեց, որ սպաները որևէ քաղաքական հայտարարություն անելուց պետք է պատրաստ լինեն, որ իրենց կարող են ազատել պաշտոնից ու պետք է սպայի վայել ձևով ենթարկվեն այդ հրամանին։

Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի հանդեպ Մոսկվայի դիրքորոշմանը, նա շեշտեց,որ Ռուսաստանը միշտ է համագործակցել Հայաստանի ղեկավարների հետ և անկախ կոնկրետ ղեկավարների քաղաքականությունից՝ նրանց համար կարևոր փաստն այն է, որ Հայաստանի ժողովուրդն ընկալվում է որպես բարեկամ ժողովուրդ և Ռուսաստանը մտադիր է հետագայում ևս հանդես գալ Հայաստանի շահերի պաշտանի դերում։

Ադրբեջանում պահվող գերիների մասով Բորիս Ավագյանը վստահություն հայտնեց, որ նրանք ևս անպայման վերադառանալու են՝ մոտակա ժամանակներում։

Մանրամասները տեսանյութում.

  • Կիսվել: