ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Մսմնա. Շրջափակում, օր 46-րդ

Մսմնա. Շրջափակում, օր 46-րդ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումը Արցախի  Հանրապետության Մարտունու շրջանի Մսմնա համայնքի բնակչությանը կանգնեցրել է մի շարք դժվարին խնդիրների առջև։ 

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մսմնայի համայնքապետ Արթուր Գրիգորյանը նշեց, որ առաջացած ամենամեծ խնդիրն այս պահի դրությամբ պարենամթերքը գյուղ հասցնելն է։

«Միջհամայնքային  ճանապարհների անմխիթար լինելու պատճառով  առաքիչները չեն կարողանում ժամանակին իրականացնել սննդի  մատակարարումը։ Համայնքապետարանն ունի  ամենագնաց «Ուազ» մակնիշի ավտոմեքենա, սակայն դիզվառելիք չունենալու պատճառով   տրանսպորտային միջոցն ըստ կարիքի չի  շահագործվում»,-մանրամասնել է համայնքի ղեկավարը։

Նրա իրազեկմամբ՝  աշնանացանի աշխատանքները հասցրել են ավարտին հասցնել. ընթացքում խնդիրներ չեն առաջացել։

Անդրադառնալով կտրոնային համակարգով որոշ ապրանքատեսակների ձեռքբերմանը՝ Ա. Գրիգորյանը  նշեց, որ ընտրված ձևաչափից դեռևս բողոքողներ չկան։

«Բնակչության շրջանում, սակայն, կենցաղային  առաջին անհրաժեշտության ապրանքների կարիքը շատ է զգացվում։ Գյուղատնտեսությամբ զբաղվողներ կան, բայց,  ցավոք, բանջարեղեն  չէին հասցրել պահեստավորել. բանջարեղենի պակասը ևս օրեցօր զգացվում է»,-ընդհանրացրեց համայնքապետը։

  • Կիսվել: