ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոտակայքում ադրբեջանական դիրք չկա․Արցախում անհետացած ՀՀ քաղաքացուն դեռ չեն գտել

Մոտակայքում ադրբեջանական դիրք չկա․Արցախում անհետացած ՀՀ քաղաքացուն դեռ չեն գտել

Արցախում Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ տանող ճանապարհին անհետացած 63-ամյա ՀՀ քաղաքացուն դեռ չեն գտել: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց ԱՀ ՆԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, ներգրավված են ՆԳՆ և՛ փրկարար ծառայությունը, և՛ ոստիկանությունը»,- նշեց Թադևոսյանը։

Նրա խոսքով՝ այն տարածքում, որտեղ անհետացել է ՀՀ քաղաքացին, ադրբեջանական որևէ դիրք մոտակայքում չկա։
«Այս տարածքը խիտ անտառով է ծածկված։ Հոսում է Խաչեն գետը, որպես վարկած դիտարկվում է նաև տարբերակ, որ քաղաքացին կարող է գետը մտած լինել»,- հավելեց նա։
 
Առավոտյան հայտնել էինք, որ Արցախում արշավի ժամանակ ՀՀ քաղաքացի է անհետացել Մարտակերտի շրջանի Քոլատակ համայնքի տարածքում։
Պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, 63 ամյա Ս.Մ-ն Խաչեն գետի ափին իջևանած արշավի անդամներից է։ Նա արշավախմբի հետ Կաչաղակաբերդից դեպի Խաչեն գետ իջնելիս ասել է, որ ինքն առաջ է գնում և կամրջի մոտ սպասելու է խմբին: Հասնելով կամրջի մոտ՝ խումբը Ս.Մ-ին նշված տեղանքում չի հայտնաբերել։

  • Կիսվել: