երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մոխրաթաղում վերանորոգվում են պատերազմի ընթացքում ավերված տները, գյուղի ազատ բնակֆոնդում մոտ հարյուր տուն կա. համայնքապետ

Մոխրաթաղում վերանորոգվում են պատերազմի ընթացքում ավերված տները, գյուղի ազատ բնակֆոնդում մոտ հարյուր տուն կա. համայնքապետ

ԱՀ Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ համայնքի բնակիչները պատերազմից հետո փորձում են վերագտնել իրենց և արդեն անցել են բնականոն կյանքին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մոխրաթաղի համայնքապետ Նորայր Ամիրյանը:

«Գյուղը 321 բնակիչ ունի. պատերազմից հետո Մոխրաթաղից հեռացողների չեն եղել, բոլորն էլ մի մարդու պես վերադարձել են հայրենի եզերք: Ավելին` 5 տեղահանված ընտանիք է հաստատվել գյուղում: Ազատ բնակֆոնդից հարյուրի հասնող տներ ունենք, որոնք սիրով կտրամադրենք տեղահանված մեր հայրենակիցներին: Դպրոցն ունի 64 աշակերտ։ Նրանցից 7-ը տեղահանված ընտանիքների երեխաներ են: Կրթօջախի շենքային պայմաններն այնքան էլ լավ չեն. դասասենյակների պակաս կա: Դպրոցին կից գործում է մանկապարտեզը, որն ունի 18 սան: Պատերազմի ընթացքում գյուղում ավերվել է 5 տուն, որոնք այժմ վերանորոգվում են: Գյուղամիջյան ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում. նախատեսվում է եկող տարի ասֆալտապատման աշխատանքներ սկսել: Գյուղում է գտնվում 1883 թվականին կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին: Մոխրաթաղն ապահովված է էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամբ, սակայն գազաֆիկացված չէ»,- ներկայացրել է համայնքի ղեկավարը:

Բնութագրությունը հասանալի չէ

Մեր զրուցակիցը ցավով տեղեկացրեց, որ պատերազմի ընթացքում գյուղը տվել է 3 զոհ, 7 համագյուղացի էլ մարտական գործողությունների ժամանակ վիրավորվել է:

Խոսելով բանկչության զբաղվածության մասին՝ համայնքի ղեկավարը նշել է` ինչպես բոլոր գյուղերում, այստեղ հիմնականում զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ:

  • Կիսվել: