ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Միրիկ, Մոշաթաղ ու Ծիծեռնավանք համայնքների և Քարվաճառ քաղաքի ու Ասկերանի շրջանի բնակիչներն ապահովվել են 15 օրվա համար անհրաժեշտ պարենամթերքով և հիգիենիկ պարագաներով

Միրիկ, Մոշաթաղ ու Ծիծեռնավանք համայնքների և Քարվաճառ քաղաքի ու Ասկերանի շրջանի բնակիչներն ապահովվել են 15 օրվա համար անհրաժեշտ պարենամթերքով և հիգիենիկ պարագաներով

Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակներում 15 օրվա համար անհրաժեշտ պարենամթերքով և հիգիենիկ պարագաներով ապահովվել են Քաշաթաղի շրջանի ինքնամեկուսացված Միրիկ, Մոշաթաղ և Ծիծեռնավանք համայնքները, Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի և Ասկերանի շրջանի ինքնամեկուսացված բնակիչները: Այս մասին տեղեկացնում է ԱՀ Աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարությունը։

 

Հիշեցնենք, որ մինչ այժմ Արցախում կորոնավիրուսով վարակվելու 6 դեպք է հաստատվել:

  • Կիսվել: