ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մինչև դեկտեմբերի 29-ը կվճարվեն սոցիալական աջակցության ծրագրով նախատեսված գումարները՝ 2 ամսվա համար. Մկրտչյանը՝ ԱՀ քաղաքացիներին

Մինչև դեկտեմբերի 29-ը կվճարվեն սոցիալական աջակցության ծրագրով նախատեսված գումարները՝ 2 ամսվա համար. Մկրտչյանը՝ ԱՀ քաղաքացիներին

ՀՀ կառավարության 18.10.2021 N 1709-Լ որոշմամբ հաստատված՝ «Պատերազմի հետևանքով ԱՀ-ից տեղահանված կամ ԱՀ-ում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառման» շրջանակներում մինչև 2021թ. դեկտեմբերի 29-ը կվճարվեն սոցիալական աջակցության ծրագրով նախատեսված գումարները՝ 2 ամսվա համար, շուրջ 2.8 մլրդ-ի չափով։ Այս մասին, դիմելով Արցախի քաղաքացիներին, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

՛՛Հիշեցնեմ, որ միջոցառման շահառուներն են.

 երեխաները՝ ամսական 50,000 դր. չափով,

 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք՝ ամսական 50,000 դր. չափով,

 չափահաս բոլոր քաղաքացիները՝ 25,000 դր․ չափով (անկախ սեռից և տարիքից (այդ թվում՝ կենսաթոշակառուները), եթե չունեն հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ)՛՛,-նշել է նա։

 

 

 

  • Կիսվել: