ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մինչև այլընտրանքային երթուղու պատրաստ լինելը Արցախը Հայաստանին կկապվի գրունտային ճանապարհով․ Արցախի հանրայինի անդրադարձը

Մինչև այլընտրանքային երթուղու պատրաստ լինելը Արցախը Հայաստանին կկապվի գրունտային ճանապարհով․ Արցախի հանրայինի անդրադարձը

Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի՝ թշնամուն հանձնելուց հետո այլընտրանքային երթուղին դեռ ամբողջությամբ պատրաստ չի լինի։ Մինչ այդ մայր Հայաստանի հետ կապը կպահովվի հայկական Աղավնոն շրջանցող 4,5 կիլոմետրանոց գրունտային ճանապարհով։ Արցախի հանրային հեռուստատեսության թղթակցի հետ զրույցում Արցախի քաղաքաշիոնւթյան նախարարության ներկայացուիչը վստահեցրել է, որ ժամաանկավոր ճանապարհը դժվարանցանելի չի լինի․ այլընտրանքյաին ճանապարհի կառուցմանը զուգահեռ՝ վերակառուցվում է նաև այդ ճանապարհահատվածը։

Լաչինի միջանցքի փոխարեն հրամցվող այլընտրանքային ճանապարհը սկիզբ է առնում Ստեփանակերտ-Բերձոր մայրուղու 36-րդ կմ-ից՝ Բերդաձորի ենթաշրջանի ՄԵծ Շեն տանող խաչմերուկից, անցնում ՄԵծ շեն և Հին շենի գյուղերի տարածքներով ու հասնում մինչև Աղավնո գետի վրա կառուցված կամուրջը։ Ճանապարհի մնացյալ՝ 11 կմ-ի շինարարությունն ստանձնել և օգոստոսի 4-ից մեկնարկը տվել է հայկական կողմը։ Այս՝ Կոռնիձորից սկսվող հատվածը կանցնի Տեղ գյուղով ու կմիանա Գորիս տանող մայրուղուն։

 

Արցախի հանրային թղթակցի հաղորդմամբ՝ ճանապարհաշինարարական աշխատանքներին զուգահեռ՝ սկսվել են նաև խաղաղապահների նոր հենակետերի բացազատման աշխատանքները։

Հիշեցնենք, որ համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի՝ երեք տարվա ընթացքում, այսինքն՝ մինչև 2023թ․, կողմերը պետք է դեռևս միայն համաձայնեցնեին Լաչինի միջանցքով անցնող նոր երթուղու պլանը։ Ադրբեջանական կողմը, սակայն, կոպտորեն խախտելով եռակողմ փաստաթղթով ամրագրված կետը, կառուցել է մի ճանապարհահատված ու պահանջ դրել, որ 2022թ․ օգոստոսի 25-ին Լաչինի միջանցքը հանձնվի իրեն։ Այդ անօրինական պահանջով պայմանավորված՝ տարհանվել են Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս բնակավայրերի բնակիչները։ Համաձայն նույն նոյեմբերի 9-ի փաստաթղթի՝ այդ բնակավայրերն Ադրբեջանին հանձնելու մասին որևէ բառ չկա, ավելին՝ ամրագրված է, որ նոր երթուղին նույնպես պետք է անցնի Լաչինի միջանցքով։

  • Կիսվել: