կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Մինչև 2023թ. ամբողջությամբ լուծվելու է գործող և թոշակառու սպաներին բնակարաններով ապահովելու հարցը. Արայիկ Հարությունյան

Մինչև 2023թ. ամբողջությամբ լուծվելու է գործող և թոշակառու սպաներին բնակարաններով ապահովելու հարցը. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության վարչության անդամներին։

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ քննարկվել են զորացրված և պահեստազոր անցած սպաների սոցիալական խնդիրները։ Երկրի ղեկավարը նշել է, որ ՀՀ կառավարության գործուն աջակցությամբ մինչև 2023 թվականն ամբողջությամբ լուծվելու է գործող և թոշակառու սպաներին բնակարաններով ապահովելու հարցը, ինչպես նաև լրացուցիչ աշխատանքներ են տարվելու զինծառայողներին սոցիալական երաշխիքների տրամադրման, զոհված, մահացած, հաշմանդամ դարձած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական վիճակի բարելավման ուղղությամբ:
 
Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՀ պաշտպանության բանակի և Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության ներկայացուցիչները

  • Կիսվել: