կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 52 568 մարդ

Մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 52 568 մարդ

2021 թվականի փետրվարի 10-ի դրությամբ հրադադարի ռեժիմը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծի ողջ երկայնքով, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:

Նշվում է, որ ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում են մարդասիրական օգնություն, վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:

Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Արցախ է վերադարձել 23 տեղահանված: Ընդհանուր առմամբ՝ 2020-ի նոյեմբերի 14-ից Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 52 568 մարդ:

Հաղորդվում է նաև, որ Ռուսաստանի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են չպայթած զինամթերքի որոնումներն ու ոչնչացումը: Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1387,3 հա տարածք, 434,8 կմ ճանապարհ, 1327 բնակելի շինություն, այդ թվում՝ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 291 պայթյունավտանգ առարկա:

Ռուս խաղաղապահներն ապահովում էին հայ ուխտավորների Դադիվանքի կատարած այցերի անվտանգությունը:

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

  • Կիսվել: