շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 50116 մարդ

Մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 50116 մարդ

Ռուս խաղաղապահները քսանյոթ դիտակետերում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:

Նշվում է, որ հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Մեկ օրվա ընթացքում ապահովվել է Հայաստանի տարածքից 114 տեղահանվածների անվտանգ վերադարձն Արցախ: 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 50116 մարդ:

Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծումը: Մեկ օրվա ընթացքում մաքրվել են 15.5 հա տարածք, 4.5 կմ ճանապարհ, ստուգվել է 19 շինություն, հայտնաբերվել է 36 ական և արկ:

2020-ի նոյեմբերի 23-ից ընդհանուր առմամբ չպայթած զինամթերքից մաքրվել են 566 հա տարածք, 210 կմ ճանապարհ, 802 բնակելի շինություն, այդ թվում՝ 25 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23759 պայթյունավտանգ առարկա:

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, համագործակցելով ԿԽՄԿ-ի և Արցախի ԱԻՊԾ ներկայացուցիչների հետ, շարունակում է ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունների որոնումն ու փոխանցումը:

 

  • Կիսվել: