չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 50 658 մարդ

Մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 50 658 մարդ

Ռուս խաղաղապահները 27 դիտակետում իրականացնում են հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:

Նշվում է, որ հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

Մեկ օրվա ընթացքում ապահովվել է Հայաստանի տարածքից 137 տեղահանվածների անվտանգ վերադարձը Արցախ: 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 50 658 մարդ:

Հաղորդվում է նաև, որ Մարդասիրական ականազերծման կենտրոնի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքը: 

2020-ի նոյեմբերի 23-ից ի վեր ընդհանուր առմամբ չպայթած զինամթերքից մաքրվել են 639.3 հա տարածք, 221.8 կմ ճանապարհ, 866 բնակելի շինություն, այդ թվում՝ 25 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 801 պայթյունավտանգ առարկա:

 

  • Կիսվել: