ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մինչ օրս Արցախ է վերադարձել 52 հազար 473 մարդ

Մինչ օրս Արցախ է վերադարձել 52 հազար 473 մարդ

Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 26 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ից:

«2020թ. նոյեմբերի 14-ից սկսված, ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 52 հազար 473 մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Նշվում է նաև, որ ընդհանուր առմամբ, Արցախում ականազերծման ժամանակ չպայթած զինամթերքից մաքրվել է 1358,3 հա տարածք, 425,8 կմ ճանապարհ, 1292 բնակելի շենք, այդ թվում ՝ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 279 պայթուցիկ առարկա:

 

  • Կիսվել: