Մինչ օրս Արցախ է վերադարձել 52 415 մարդ
Արցախում ռուսաստանցի խաղաղապահները շարունակում են ապահովել քաղաքացիների ՝ իրենց մշտական բնակության վայրեր վերադառնալու անվտանգությունը, քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկությունը, պարենի եւ տարբեր ապրանքների փոխադրումը Լաչինի միջանցքով, տեղեկացնում են ՌԴ ՊՆ-ից:
Նշվում է, որ Արցախ է վերադարձել 52 415 մարդ. ՌԴ ՊՆ
«2020 թվականի նոյեմբերի 14-ից իրենց բնակության վայր է վերադարձել 52 415 մարդ»,- նշված է հաղորդագրության մեջ: