կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Մինչ օրս Արցախ է վերադարձել 51 537 տեղահանված. ՌԴ ՊՆ

Մինչ օրս Արցախ է վերադարձել 51 537 տեղահանված. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմն Արցախում տեղակայված դիտարկման 27 կետում շուրջօրյա վերահսկում է իրավիճակն ու հրադադարի ռեժիմի պահպանումը, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն:

Նշվում է, որ հրադադարը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով:

Ռուս խաղաղապահներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական ​​բնակության վայրեր, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնումը, մարդասիրական օգնություն են ցուցաբերում բնակիչներին:

Ինչպես հաղորդվում է՝ մեկ օրվա ընթացքում Հայաստանից 129 տեղահանված է վերադարձել Արցախ: 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս նրանց թիվը հասնում է 51 537-ի:

Նշվում է նաև, որ Ականազերծման կենտրոնի թիմերը շարունակում են ականազերծել Արցախի տարածքը: Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 783,3 հա տարածք, 237,8 կմ ճանապարհ, 929 բնակելի շենք, ներառյալ 27 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 873 պայթուցիկ առարկա:

 

  • Կիսվել: