երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մինչ օրա Արցախ է վերադարձել 52 058 մարդ. ՌԴ ՊՆ (տեսանյութ)

Մինչ օրա Արցախ է վերադարձել 52 058 մարդ. ՌԴ ՊՆ (տեսանյութ)

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության կենտրոնի ղեկավարի տեղակալ, գնդապետ Դմիտրի Պերեպյոլկինը ճեպազրույցի ընթացքում ամփոփել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը: Այս մասին տեղեկանում են ՌԴ Պաշտպանության նախարարության կայքից:

Ըստ զինվորականի՝ անցած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չեն արձանագրվել:
 
Ռուս խաղաղապահներն ապահովում են տեղահանվածների անվտանգ վերադարձն Արցախ: Փետրվարի 2-ի դրությամբ, Արցախ է վերադարձել 52 058 մարդ:
 
Հունվարի 31-ին Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը Ստեփանակերտից 16 հայ ուխտագնացների ուղեկցել է դեպի Դադիվանք և հակառակը:
 
Ռուսաստանի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են չպայթած զինամթերքի որոնումներն ու ոչնչացումը: Մինչև հիմա ստուգվել է 973 շինություն, ավելի քան 247 կմ ճանապարհ, մաքրվել է մոտ 893 հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 23950 պայթյունավտանգ առարկա:
 
Մարդասիրական արձագանքման կենտրոնի խմբերը, համագործակցելով ԿԽՄԿ-ի, հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ, շարունակում են զոհված զինծառայողների աճյունների որոնումները Հադրութի, Ջրականի և Վարանդայի շրջաններում:

  • Կիսվել: