շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Միջէթնիկական և միջկրոնական խաղաղության վերականգնման և համակեցության համար պայմաններ ստեղծելու հարցում Մոսկվայի և Բաքվի դիրքրոշումները համընկնում են. Լավրով (տեսանյութ)

Միջէթնիկական և միջկրոնական խաղաղության վերականգնման և համակեցության համար պայմաններ ստեղծելու հարցում Մոսկվայի և Բաքվի դիրքրոշումները համընկնում են. Լավրով (տեսանյութ)

Ադրբեջանի նախագահը ՌԴ միջգերատեսչական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձրել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարության բոլոր տարրերի իրականացման վրա: Այս մասին հանդիպման ավարտին անցկացված ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է. ՛՛Գլխավոր եզրակացությունն այն է, որ հաստատվել է նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդիականությունն ու դրան այլընտրանք չլինելու հանգամանքը: Այդ պայմանավորվածությունները կանգնեցրել են արյունահեղությունը և հիմք դրել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա երկարաժամկետ կարգավորման համար՛՛:

ՌԴ ԱԳ նախարարը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղում միջէթնիկական և միջկրոնական խաղաղության վերականգնման համար պայմաններ ստեղծելու հարցում Մոսկվայի և Բաքվի դիրքրոշումներն ամբողջովին համընկնում են. ՛՛Մեր դիրքորոշումները լիովին համընկնում են այն հարցում, որը վերաբերում է միջէթնիկական և միջկրոնական խաղաղության վերականգնման և հաշտության և համակեցության համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությանը՛՛:

  • Կիսվել: