հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում մարդու իրավունքների խախտումների համար, քանի որ առ այսօր դրանց վրա աչք է փակել. ՄԻՊ

Միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում մարդու իրավունքների խախտումների համար, քանի որ առ այսօր դրանց վրա աչք է փակել. ՄԻՊ

Ադրբեջանի հարձակման հետևանքով այս պահին հաստատված երկու քաղաքացիական զոհ կա: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասացԱրցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

«Վիրավորների առումով թվերը ճշտվում են, այս պահի դրությամբ՝ 30-ից ավելի, բայց, կարծում եմ, թիվը մեծանալու է», - ասաց նա։

Նա նաև նշեց, որ ակնհայտ է և ապացույցներ կան, որ նախահարձակ կողմն Ադրբեջանն է, որքան էլ փորձում են ներկայացնել, որ հակահարձակման են անցել:

Բեգլարյանը կոչով հանդես եկավ՝ ուղղված միջազգային կառույցներին.

«Իմ կոչը միջազգային իրավապաշտպան կառույցներին է ուղղված: Բավարար է, որ քաղաքականացված հիմքերով չեք ցանկանում անդրադառնալ Արցախի Հանարպետությանը և այդտեղ ապրող մարդկանց իրավունքներին, չեք ցանկանում այցելել Արցախ: Նաև այս անտեսման պատճառով է, որ Ադրբեջանն իրեն ազատ է զգում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ իրականացնելիս»:

Նրա խոսքով՝ նշված բոլոր կազմակերպությունները պետք է օր առաջ Արցախ այցելեն: 

ՄԻՊ-ը վստահ է, որ հարցը քաղաքական չէ, ամբողջությամբ մարդու իրավունքների հարցն է: Նա նաև ընդգծեց, որ միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում մարդու իրավունքների խախտումների համար, քանի որ առ այսօր դրանց վրա աչք է փակել:

 

  • Կիսվել: